Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Կառավարությունը կկիրառի վարչական լծակներ արտակարգ դրության օրերին հանրային վարքագծի փոփոխման համար

ՀՀ կառավարությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրում հաստատված արտակարգ դրության օրերին հանրային վարքագծի փոփոխության նպատակով նախատեսում է վարչական լծակներ կիրառել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր հույսը հանրային վարքագծի փոփոխությունն է, և այդ համատեքստում մենք կիառելու ենք վարչական լծակներ։ Վերջին օրերին գործարկել ենք անսպասելի ռեյդերի պրակտիկան։ Վարչական որոշակի շրջաններում, որոշակի համայնքներում, ոստիկանության տեսչական մարմինների և այլ ուժերի ներկայացուցիչներ մտնում են մի տարածք և ստուգում են, թե ինչքանով են պահպվում հակահամաճարակային կանոնները։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում դրանք արձանագրվում են ու փակվում են տարբեր ընկերություններ, ձեռնարկություններ, արգելվում է որոշակի ժամանակով նրանց գործունեությունը։ Դեռևս փակվում են 24 ժամով, սակայն չի բացառվում, որ կրկնակի խախտումներ հայտնաբերելու դեպքում կսկսենք ավելի երկար ժամանակով կիրառել պատժամիջոցներ, օրինակ՝ 3, 4 օրով կամ 1 շաբաթով»,- նշեց Փաշինյանը։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին