Երկուշաբթի, 02. 02. 2026

spot_img

«Թվիթեր»-ն առաջին անգամ Թրամփի գրառումները նշել է որպես մոլորեցնող

«Թվիթեր»-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արված երկու գրառում առաջին անգամ նշվել է որպես մոլորեցնող: Այդ գրառումներում Սպիտակ տան ղեկավարը հիշատակել է Կալիֆոռնիա նահանագը, որի իշխանությունները մտադիր են ընտրական քվեաթերթիկներն ուղարկել փոստի միջոցով: Թրամփը կարծում է, որ նման պրակտիկան սպառնում է կեղծել քվեարկության արդյունքները: «Փաստաթղերը կարող են գողանալ փոստային արկղից, կեղծել կամ ստորագրել ուրիշների փոխարեն»,-գրել է նախագահը: Գրառումից հետո օգտատերերը տեսել են հայտնված մակագրությունը հետևյալ բովանդակությամբ՝ Թրամփը կատարում է անհիմն հայտարարություն այն մասին, որ քվերակությունը փոստի միջոցով բերի ձայների կեղծման: Մի քանի ժամ անց, Սպիտակ տան ղեկավարը քննադատություններ է հնչեցրել «Թվիթեր»-ի հասցեին՝ նշելով, որ այն միջամտում է 2020 թվականի նախագահական ընտրություններին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին