Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Թորոսյանը կորոնավիրուսի ռիսկային տարիքային խմբի անձանց կոչ է անում քիչ շփվել մարդկանց հետ

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի ռիսկային տարիքային խմբում գտնվող անձանց կոչ է անում հնարավորինս քիչ շփվել մարդկանց հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թորոսյանն ասաց Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանի հարցին:

«Ռիսկային տարիքային խմբում գտնվող անձանց կոչ եմ անում հնարավորինս քիչ դուրս գալ փողոց, քիչ շփվել մարդկանց հետ: Նրանց ընտանիքի անդամներին կհորդորեմ հետևել տարեցների առողջության անվտանգությանը»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ հավելյալ ջանքեր է պետք գործադրել հատկապես տարեցներին կորոնավիրուսից զերծ պահելու համար:

Հայաստանում մայիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7774 դեպք, որոնցից 3255-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  53 678 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 98:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին