Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրքերը կառանձնացվեն հիմնական ֆոնդից, կլինեն հասանելի

 Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնական ֆոնդում գրանցված գրքերը նախատեսվում է հիմնական ֆոնդից հանել և ընդգրկել նոր ձևավորվող գրադարանում. Այսպիսով՝ գրքերը հասանելի կդառնան հետազոտողներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով ԱԺ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի հարցին: 

Կոստանյանը նշեց, որ ըստ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նոր տնօրենի՝ հիմնական ֆոնդում կառուցվածքային փոփոխությունների առաջարկի՝ հիմնական ֆոնդում գրանցված գրքերը, մամուլը  պետք է համապատասխան ընթացակարգով հիմնական ֆոնդից հանվեն և ընգրկվեն նոր ձևավորվող գրադարանում:  Նա նկատեց, որ հնարավորություն է տրվելու ֆոնդային նյութերը դուրս բերել թանգարանի սենյակներից: Պատգամավորը հետաքրքրեց, թե արդյոք մասնագիտական հանձնաժողով ձևավորվել է այդ կառուցվածքային փոփոխություններն իրականացնելու համար և որքանո՞վ են քայլերը նպատակային:

 

Նախարարը վստահեցրեց, որ այդ  գործընթացում կորուստների որևէ վտանգ չկա: «Տարիներ առաջ ամբողջ ֆոնդը, այդ թվում նաև գրանդարանի նմուշները մտցվել են որպես ֆոնդային նմուշներ: Եվ ըստ էության դրանցից անհնար էր օգտվել: Եվ հիմա նաև մասնագիտական հանձնաժողովի միջոցով, որը ձևավորել էր ինստիտուտի տնօրենը, որոշում է կայացվել ձևավորել գրադարան, որը հասանելի կլինի բոլորին: Եվ այդ գրադարանից կարող են օգտվել բոլոր այն հետազոտողները, որոնք ցանկություն ունեն ուսումնասիրություններ իրականացնել կոնկրետ ոլորտում»,-ասաց Հարությունյանը:

Հիմա ֆոնդի ուսումնասիրություն է ընթանում, և պարզվել է, որ նույնիսկ փակ ֆոնդից որոշ նմուշներ կորել են կամ այս պահին հայտնաբերված չեն: Հունիսին եզրակացությունը կտրամադրեն: Նախարարը վստահեցրեց, որ լիարժեք կապահովեն անվտանգությունը: Նա նաև նկատեց, որ հարցը որոշակի շրջանակների համար քաղաքական շահարկման հարց է դարձել, հորդորեց հարցի մեջ չմտնել և չշահարկել:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին