Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Արայիկ Հարությունյանն անդրադարձավ Ազգային գրադարանի թվայնացված նյութերի կորստի մասին լուրերին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի ազգային գրադարանում թվայնացված նյութերի կորուստ չի եղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հարությունյանն ասաց մայիսի 27-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանի հարցին: 

«Թվայնացված նյութերի կորուստ չի եղել, հրդեհ էլ չի եղել: Պարզապես որոշ սարքերի, ամենայն հավանականությամբ, կարճ միացում է եղել: Այժմ երեք սերվեր վերականգնվել է ու պարզվել է, որ վնաս չկա»,- ասաց Հարությունյանը:

 

Նախարարը նշեց, որ տնօրինության հավաստմամբ՝ հաջորդ շաբաթ նյութերը կսկսեն հասանելի դառնալ հանրությանը:

Հայաստանի Ազգային գրադարանի ընթերցողները մայիսի 9-ից  չեն կարողանում մուտք գործել գրադարանի կայք, որից  անվճար հնարավոր է օգտվել բոլոր օրերին: Հետևորդների մտահոգությանն ի պատասխան Հայաստանի Ազգային գրադարանը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում տեղեկացրել էր, որ գրադարանի առցանց էլեկտրոնային շտեմարանները ժամանակավորապես անհասանելի են տեխնիկական խնդիրների պատճառով, և մասնագետներն աշխատում են սեղմ ժամկետում վերականգնել: Այնուամենայնիվ, համացանցում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ  գրադարանի թվայնացված ամբողջ արխիվը ոչնչացել է հրդեհի հետևանքով, արխիվ, որի ստեղծման վրա տասնյակ տարիներ աշխատել են բազմաթիվ մասնագետներ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին