Երկուշաբթի, 02. 02. 2026

spot_img

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար արդեն հավաքվել է 9,5 մլրդ եվրո

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար անցկացվող գլոբալ դրամահավաքի շրջանակում արդեն հավաքվել է 9,5 մլրդ եվրո:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

«Հիանալի արդյունք, մենք հասել ենք «Գլոբալ պատասխան» խոշոր մարաթոնի առաջին մեծ նշաձողին»,- նշել է նա «Թվիթեր»-ում:

 Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մայիսի 4-ին կազմակերպեց դոնորների միջազգային առցանց համաժողով: ԱՄՆ-ն հրաժարվել էր մասնակցությունից: Առաջին փուլում հավաքվել էր 7.4 մլրդ եվրո, այնուհետև մասնավոր դեմքերը, հիմնադրամները և կառավարությունները շարունակել են նվիրատվություններ կատարել:

Այս նախաձեռնության նպատակն է գլոբալ մակարդակում համաձայնեցնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման հետազոտությունները: Հենց նման պատվաստանյութեր ստեղծվեն, դրանք հասանելի կլինեն բոլոր երկրներին, այդ թվում՝ աղքատներին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին