Շաբաթ, 28. 02. 2026

spot_img

Մինչև այժմ գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն․ ՀՀ վարչապետ

Պարետատան կողմից սահմանաված կանոնների պահպանման նպատակով մինչև այժմ գործադրված վարչական լծակները ավելի կխստացվեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առցանց ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սկսվել են ռեյդեր Հանրապետության ամենատարբեր հատվածներում կանոնների պահպանման մասով՝ սկսած ֆիզիկական անձանցից և ավարտած  իրավաբանական անձանցով, տնտեսվարողներով։ Խստացված ստուգումներ կիրականացվեն միջմարզային ճանապարհներին, ընդհուպ մինչև անցակետեր կսահմանվեն, որպեսզի ստուգվի՝ արդյոք սահմանված կանոնի համաձայն ավտոմեքենաներում գտնվող բոլոր քաղաքացիները կրում են դիմակ, թե ոչ։ Այն պարագաներում, երբ կանոնները կխախտվեն, կկիրառվեն վարչական պատասխանատվության խստագույն մեթոդներ»,- ընդգծեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հորդորեց քաղաքացիներին հետևել պարետատան կողմից սահմանված կանոններին չվարակվելու և ուրիշին չվարակելու համար։ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ հանրային բաց վայրերում  դիմակների առկայությունը, իսկ հանրային փակ վայրերում կրելը պարտադիր է: Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7402 դեպք, որոնցից 3220-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4052 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  52 554 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 289 նոր դեպք և 75 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 91 դեպք:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին