Մայիսի 26-ին տեսակապի ձևաչափով տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցելու և ելույթով հանդես է գալու նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Նիստի օրակարգում ներառված են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության տարբեր ուղղություններին առնչվող հարցեր:






