Երկուշաբթի, 02. 02. 2026

spot_img

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր Գերմանիայի տնտեսությունը ռեկորդային անկում է ապրում

Կորոնավիրուսի համավարակն ուժեղ հարված է հասցրել Գերմանիայի տնտեսությանը: Գերմանիայում 2020 թվականին առաջին եռմասյակում ՀՆԱ-ն կրճտվել է 2,2 տոկոսով:

«Սա ամենամեծ անկումն է 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր և Գերմանիայի վերամիավորումից ի վեր երկրորդ ամենամեծ փլուզումն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեղեկացնում է «Deutsche Welle»-ն՝ ներկայացնելով Վիճակագրության դաշնային գրասենյակի տվյալները:

Նման անկման գլխավոր գործոնը դարձել է մասնավոր սպառման նվազումը 3.2 տոկոսով և սարքավորումների արտադրության ոլորտում ներդրումների 6,9 տոկոսով կրճատումը:

Ճգնաժամը հարվածել է նաև արտահանմանը, որի ծավալները նշված ժամանակահատվածում նվազել են 1,3 տոկոսով: Ներմուծման ծավալները կրճատվել են 1,6 տոկոսով: Նշվում է՝ քանի որ խիստ սահմանափակումները Գերմանիայում սկսել են գործել մարտի կեսերից, հետևաբար կանխատեսվում է, որ բացասական հետևանքներն առավել տեսանելի կլինեն երկրորդ եռամսյակում:

Գերմանիայի կառավարությունը 2020 թվականի համար կանխատեսում է ամենախոր անկումը հետպատերազմյան շրջանից ի վեր: Սպասվում է, որ Գերմանիայի ՀՆԱ-ն կկրճատվի 6,3 տոկոսով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին