Շաբաթ, 28. 02. 2026

spot_img

Ջալալ Հարությունյանն Արցախի նախագահին ներկայացրել է առաջնագծում տիրող օպերատիվ իրավիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին ընդունել է Պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ջալալ Հարությունյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ 

Պաշտպանության բանակի հրամանատարը նախագահին զեկուցել է առաջնագծում տիրող օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից անցկացվող զորավարժությունների, դրանց բնույթի և տեղաշարժերի մասին՝ հավաստիացնելով, որ Պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումներն ուշադիր հետևում են հակառակորդի բոլոր գործողություններին:

Նախագահ Հարությունյանը նշել է, որ Հանրապետության իշխանությունները՝ զինված ուժերի հրամանատարական կազմի հետ միասին, կատարելու են առավելագույնը երկրի պաշտպանունակության հետևողական բարձրացման և զինծառայողների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների առաջնահերթ լուծման ուղղությամբ:

Նախագահը մասնավորապես ընդգծել է, որ առաջիկայում շոշափելի քայլեր կձեռնարկվեն ՊԲ հերթացուցակում գտնվողներին նախատեսված ժամկետից շուտ բնակարաններով ապահովելու նպատակով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին