Շաբաթ, 28. 02. 2026

spot_img

ՀՔԾ-ն մերժել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործի հարուցումը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ 

Նա նշեց, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով։

 

Խորհրդարանի նիստերի դահլիճում մայիսի 8-ին տեղի էր ունեցել միջադեպ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև բանավեճը վերածվել էր ծեծկռտուքի: Նիստը ընդմիջվել էր: Նիստում քննարկվում էր կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման և արդյունքների մասին զեկույցը:

Դատախազությունն Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի տեսանյութը և ԶԼՄ-ների հրապարակումները ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախաատրաստելու համար: 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածները վերաբերում են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգին և հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումներին:

Հատուկ քննչական ծառայությունը Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ նյութեր էր նախապատրաստել։ Հարցաքննության էին հրավիրվել դեպքին առնչություն ունեցած մի խումբ պատգամավորներ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին