Երեքշաբթի, 03. 02. 2026

spot_img

Իրանում կորոնավիրուսով վարակվածության 1869 նոր դեպք է գրանցվել

Իրանում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի տեմպի նվազում է գրանցվում: Վերջին հինգ օրվա ընթացքում առաջին անգամ երկու հազարից պակաս նոր դեպք է գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վերջին մեկ օրում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 1869 դեպք՝ ընդհանուր թիվը կազմելով 133 հազար 521: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 104 հազար 072 մարդ»,-ասել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 59 մարդ, մահացության ընդհանուր ցուցանիշը կազմում է 7 հազար 359:

Ընթացիկ շաբաթվա սկզբից Իրանում ամեն օր գրանցվում էր 2 հազարից ավելի վարակվածության նոր դեպք, դա այն դեպքում, երբ մայիսի սկզբին այդ ցուցանիշը բավական ցածր էր: Մայիսի 2-ին գրանցվել էր վարակվածության 802 նոր դեպք:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին