Երեքշաբթի, 03. 02. 2026

spot_img

ՄԱԿ-ի ավելի քան 500 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով

Աշխարհում ՄԱԿ-ի ավելի քան 500 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով, որոնցից 50 դեպքը գրանցվել է Ժնևում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովան:

«Ամբողջ աշխարհում ավելի քան 500 վարակված մարդ ունենք, դրանցից 50-­ը՝ Ժնևում: ՄԱԿ-ի կենտրոնակայանում ունեցել ենք 8 դեպք: Դեպքերը հիմնականում եղել են միջին ծանրության: Ցավոք, եղել են նաև մահացու դեպքեր միջազգային կազմակերպությունների շարքերում: Ամեն դեպքում, իրավիճակից ելնելով, մենք ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ միջոցները աշխատակիցներին պաշտպանելու համար»,-ասել է Վալովան:  

Նա ավելացրել է, որ Ազգերի պալատը հունիսին կրկին պատրաստ կլինի ընդունել աշխատակիցներին՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, այդ թվում՝ սոցիալական հեռավորության պահպանումը:  

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին