Երկուշաբթի, 09. 03. 2026

spot_img

Արցախի առողջապահության նախարարությունը COVID-19 տարածումը կանխելու համար ձեռք է բերել 77 ախտահանիչ սարք

 Արցախի Հանրապետության  առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում ձեռք է բերել 77 հատ ջերմային գոլորշացուցիչ (Termal fogger) ախտահանիչ սարք, որոնցից 7-ը` նվիրատվության կարգով:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Սարքերը բաշխվել են նախարարության ենթակա բժշկական հաստատություններին, Ստեփանակերտի քաղաքապետարանին, ԱՀ պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը և շրջանային վարչակազմերին։ Անհրաժեշտության դեպքում այդ սարքերով կիրականացվեն մասսայական ախտահանումներ: Տրամադրվել են նաև ախտահանիչ լուծույթներ ու պաշտպանիչ միջոցներ»,- նշում են ԱՀ տեղեկատվական շտաբից:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի մայիսի 12-ից, ժամը 22:00-ից երկարաձգվել է 30 օրով՝ մինչեւ 2020 թվականի հունիսի 11-ը, ժամը 22:00-ն ժամկետով։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին