Շաբաթ, 28. 02. 2026

spot_img

Արցախի Ազգային ժողովը Շուշի տեղափոխելու համար քայլեր կձեռնարկվեն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Շուշի տեղափոխելու ցանկություն կա, այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ԱՀ Ազգային ժողովի հատուկ նիստում՝ պաշտոնը ստանձնելու համար երդման հանդիսավոր արարողության իր ելույթում: 

«Ես հույս ունեմ, որ հաջորդ ԱԺ-ի՝ արդեն իրական նիստը կկայանա Շուշիում: Կա նման ցանկություն Ազգային ժողովը տեղափոխել Շուշի: Եվ մենք այդ առումով քայլեր կձեռնարկենք»,-ասաց Հարությունյանը:

 

Նա խոսեց Շուշիի կարևոր դերի մասին: Հարությունյանի կարծիքով՝ Արցախյան շարժումը հայ ժողովրդի երբևէ ունեցած փառավոր հաղթական էջերից մեկն էր, որի լուսապսակը դարձան Շուշիի ազատագրման գործողությունները: Նախագահը նաև խորհրդանշական համարեց, որ Արցախի Հանապետության նախագահի բարձրագույն պաշտոնը ստանձնում է պատմական Շուշիում՝ այն էլ հաղթական մայիս ամսին:

Արցախի Ազգային ժողովը ներկայում Ստեփանակերտում է:

Արայիկ Հարությունյանը մայիսի 21-ին Շուշիի Մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում անցկացվող ԱԺ հատուկ նիստում երդման հանիսավոր արարողությամն ստանձնեց Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը: Ապրիլի 15-ին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ էր ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Երկրորդ փուլում նրա հետ մրցակցում էր ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։ Իսկ առաջին փուլի քվեարկությունը կայացել էր մարտի 31-ին։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին