Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Արցախի ԱԳՆ-ն ծանուցագրեր է ուղարկել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարներին

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծանուցագրեր է ուղարկել համապատասխանաբար Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին Արցախի կողմից տվյալ միջազգային դաշնագրերով նախատեսված ժամանակավոր իրավական միջոցներ ձեռնարկելու մասին՝ նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածման սպառնալիքի հիմքով երկրում արտակարգ իրավիճակ մտցնելու պատճառով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից։

Ծանուցագրերում նշվում է, որ հանրապետության ողջ տարածքում արտակարգ իրավիճակ է մտցվել 2020 թվականի ապրիլի 12-ին 30 օր ժամկետով և երկարաձգվել մինչև հունիսի 11-ը: Արցախի Հանրապետությունը պարտավորվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին տեղեկացնել արտակարգ իրավիճակի ժամանակ իր կողմից ձեռնարկված իրավական միջոցների, ինչպես նաև այդ միջոցների կիրառման դադարեցման ամսաթվի մասին:

Արցախի Հանրապետությունը միակողմանիորեն միացել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին 1992 թվականին և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային՝ 2015 թվականին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին