Երեքշաբթի, 03. 02. 2026

spot_img

Միշուստինը հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի կայունացման մասին

Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն աստիճանաբար կայունանում է:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող խորհրդի նիստում այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Այսօր առաջին օրն է, երբ դուրս գրվածների թիվն ավելին է վարակվածներից: Դա լավ նորություն է, և, հնարավոր է, մենք սկսել ենք անցում կատարել առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության բարձր կետից: Դա ցույց է տալիս, որ իրավիճակը աստիճանաբար կայունանում է`հատկապես Մոսկվայում, որն առաջինը բախվեց նոր վարակին»,-ասել է վարչապետը:

Միշուստինի ներկայացրած տվյալների համաձայն, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում երկրում ավելի քան 164 հազար մահճակալ են առանձնացրել, այդ թվում` 24 հազար 700-ն ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքներում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին