Երեքշաբթի, 03. 02. 2026

spot_img

Հետազոտողները մտադիր են խորտակված «Տիտանիկից» դուրս բերել հեռագրասարքը

«Տիտանիկ» նավի խորտակումից հետո անցած 108 տարվա ընթացքում առաջին անգամ հետազոտողները մտադիր են նավի մնացորդները բաժանել մասերի, որպեսզի հանեն սարքավորումների բաղադրիչները: Նրանց նպատակը «Marconi» ընկերության անլար հեռագրասարքն է, որն իր տեսակի մեջ առաջիններից էր: Դրա օգնությամբ խորտակվող նավը փորձել է կապվել հարևան նավի հետ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը: 

ԱՄՆ Վիրջինիա նահանգի դաշնային դատարանը տվել է գիտարշավի թույլտվություն՝ անվանելով «բացառիկ հնարավորություն» ջրից դուրս բերելու գտածոն, որը կդառնա «Տիտանիկ»-ից մնացած ժառանգության մի մաս:

«R.M.S. Titanic» ընկերությունը պետք է մշակի ֆինանսական ծրագիր և այն ներկայացնի դատարանի հաստատմանը, ինչը կարող է բարդ լինել համավարակի պայմաններում: Ընկերությունը պլանավորում է գիտարշավը սկսել այս ամռանը: Ենթադրվում է, որ ստորջրյա ռոբոտները զգուշավորությամբ նավից կառանձնացնեն «Marconi» ապարատի բաղադրիչները:

1912 թ. «Տիտանիկ»-ի աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 1500 մարդ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին