Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Արցախի ՊԲ-ում հարվածային անօդաչու թռչող սարք են փորձարկել

«Տիգրանակերտ» զորավարժարանում մայիսի 19-ին բանակի փորձարկման եզրափակիչ փուլը հաջողությամբ հաղթահարել է Արցախի հանրապետության և ՊԲ-ի համապատասխան մասնագետների կողմից նախագծված ու արդիականացված հարվածային անօդաչու թռչող սարքը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, այն գործում է տեղորոշման տարբեր տեխնկական միջոցներից անկախ, ունի խուսավարման ու կրակային խոցման բարձր հնարավորություններ, տեխնիկական բնութագրերով չի զիջում առաջատար երկրների նմանատիպ սարքերին և կառավարվում է հեշտությամբ:

Առաջիկա ամիսներին հարվածային անօդաչու թռչող սարքերը կմտնեն սերիական արտադրության փուլ և իրենց լիարժեք տեղը կզբաղեցնեն ԱՀ պաշտպանական համակարգում:

Փորձարկումներին հետևել են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու բարձրաստիճան այլ զինվորականներ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին