Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Համազգային թատրոնի շենքի շինարարությունը շարունակվում է

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի կառուցման շինանարարական աշխատանքն ընթանում է անգամ արտակարգ իրավիճակի պայմաններում: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը շինհրապարակից տեսաձայնագրությամբ ներկայացնում է կատարված աշխատանքի ծավալներն ու ընդգծում, որ որդեն պատրաստ է բեմատուփը: 

«Երկար դադարից հետո մենք կրկին մեր թատրոնի շինհրապարակում ենք: Նորությունները շատ են. սալիկապատված են միջանցքներն ու հարդարման սենյակները»,-նշում է Նավասարդյանը:

Նա անդրադառնում է թատրոնի արտաքին տեսքին՝ շեշտելով, որ հաճախ մշակութային կառույցները ճանաչում են հենց արտաքին տեսքով: «Այժմ ընթանում են թատրոնի երեսպատման աշխատանքները, օգտագործվում են հայկական քարեր: Գեղեցիկ, ճաշակով և ժամանակակից թատրոն ենք ունենալու և՛ ձևով, և՛ բովանդակությամբ»,-հավաստիացնում է Արման Նավասարդյանը:

Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991 թվականին մեծանուն դերասան Սոս Սարգսյանի նախաձեռնությամբ: Այն գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի առաջին հարկում և մինչ օրս սեփական շենք չունի: 

Թատրոնի համար նախատեսված նոր շենքը կառուցվում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հարևանությամբ գտնվող Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի վթարային շենքի տեղում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին