Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման անհրաժեշտությանը

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ  «Մինչև 2025 թ․ եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» փաստաթղթում նշված համագործակցության ոլորտները կնպաստեն ԵԱՏՄ-ի  ինչպես ներդրումային, այնպես էլ նորարարական գրավչության բարձրացմանը, դրա մրցունակության և գիտական ու արտադրական ներուժի ավելացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում։ 

Այդ համատեքստում վարչապետն անդրադարձավ ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման անհրաժեշտությանը․ «Այսօր մեզ պատուհասած համաշխարհային տնտեսական մարտահրավերների համատեքստում Հայաստանի համար հատկապես սուր է գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձևավորման անհրաժեշտությունը: Ինչպես ես բազմիցս նշել եմ, ոչ խտրական սկզբունքներով գործող էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա մեր ինտեգրման հիմքերից մեկը: Առանց դրա անհնար է որակական առաջընթացի հասնել ինտեգրացիոն գործընթացներում: Առանց դրա անհնար է Միության բոլոր անդամների համար ապահովել տնտեսական գործունեության հավասար պայմաններ: Մենք ելնում ենք նրանից, որ «Մինչև 2025 թ․ եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններում» պետք է ամրագրվեն ԵԱՏՄ ընդհանուր գազային շուկայում գներ ձևավորման միասնական մոտեցումները կիրառելու սկզբունքները, այդ թվում՝ բնական մենաշնորհ ունեցող կազմակերպության կողմից գազի տեղափոխման և տարանցման ծառայությունների միասնական սակագները»,- ասաց ՀՀ վարչապետը:

 

Նրա խոսքով՝  ԵԱՏՄ-ն պետք է ձգտի քայլ առ քայլ հասնել այդ նպատակին, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի Միության կազմում որակապես ավելի խոր տնտեսական ինտեգրման համար:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին