Երեքշաբթի, 03. 02. 2026

spot_img

Մոսկովյան հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսը հաղթահարած 100 տարեկանից բարձր երկու կին

Մոսկվայի քաղաքային հիվանդանոցներից մեկից դուրս է գրվել 100 տարեկանից բարձր երկու կին: Նրանք վարակված են եղել կորոնավիրուսով և հաջող բուժում են անցել:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կորոնավիրուսը հատուկ վտանգավոր է ավագ սերնդի համար՝ 65 տարեկանից բարձր անձանց: Տարիքի հետ իմունային համակարգը թուլանում է, կուտակվում են մի շարք հիվանդություններ, խորանում է ինֆեկցիոն հիվանդությունների ընթացքը: Չնայած բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներին, վարակը երբեմն հասնում է բարձր տարիքի մարդկանց: Այդուհանդերձ, ես ուրախ եմ հայտնել, որ մեր հիվանդանոցում 100 տարեկանից բարձր կորոնավիրւսով վարակված 2 կին բուժման հաջող ընթացք են ունեցել և դուրս գրվել հիվանդանոցից: Նրանց առողջության նկատմամբ վերահսկողությունը կշարունավի վերականգնողական հիվանդանոցում»,-ասել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մարիանա Լիսենկոն:

Նշվում է, որ կին պացիենտներից մեկը վերջերս դարձել է 101 տարեկան: Նա ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ: Մյուս պացիենտը կես տարով մեծ է առաջինից, Հայրենական մեծ պատերազմի մասնակից է: Բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին