Երեքշաբթի, 03. 02. 2026

spot_img

Գերմանիայում վարակի բռնկման նոր օջախներ են ի հայտ եկել

Գերմանիայում կորոնավիուսի սահմանափակումները մեղմացնելուց հետո վարակի նոր օջախներ են ի հայտ եկել, այս անգամ մսամթերքի արտադրության գործարանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ Ներքին Սաքսոնիայի դաշնային երկրամասում գտնվող Դիսսեն քաղաքում իշխանությունների որոշմամբ դադարեցվել է մսամթերք արտադրող խոշոր ընկերություններից մեկի աշխատանքը: Այնտեղ 90-ից ավելի աշխատակից վարակվել է: 

Մի քանի օր առաջ կրկին մսամթերքի արտադրության գործարանում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր են արձանագրվել Կոսֆելդ քաղաքում: Այնտեղ 150-ից ավելի աշխատակցի մոտ վարակի դեպք էր գրանցվել: 

Նշվում է, որ Բեռլինում կորոնավիրուսի հարցերով կառավարական կոմիտեն նիստ է հրավիրել իրավիճակը քննարկելու համար: 

Բոլոր վարակվածները մեկուսացվել են:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին