Երեքշաբթի, 03. 02. 2026

spot_img

Ռուսաստանում վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 926-ով

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 8 հազար 926-ով: Մայիսի 1-ից այս կողմ առաջին անգամ գրանցված նոր դեպքերի թիվը 9 հազարից պակաս է:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 290 հազար 678:

Համաձայն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալների՝ օրվա ընթացքում վարակվածության դեպքերի աճը կազմել է 3.2 տոկոս, նախորդ օրվա 3.6-ի փոխարեն: Վերջին օրվա նոր վարակվածներից 3 հազար 557-ն ախտանշաններ չեն ունեցել:

Գրանցված նոր դեպքերի զգալի մասն արձանագրվել է Մոսկվայում: Վերջին մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 91 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 2 հազար 722:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին