Կիրակի, 08. 03. 2026

spot_img

Թատրոններն ու թանգարանները կստանան լրացուցիչ ֆինանսավորում

Երևանի քաղաքապետարանն իր ենթակայության տակ գտնվող թատրոններին ու թանգարաններին լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի՝ աշխատավարձերը վճարելու համար։ «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։ 

«Մենք գիտենք, որ արտակարգ դրության օրերին կան մշակութային այնպիսի կազմակերպություններ, որոնց ընդհանուր բյուջեն գոյանում է ոչ միայն պետության կողմից տրամադրված սուբսիդիայով, այլ նաև իրենց սեփական եկամուտներով, օրինակ՝ տոմսերի վաճառքից։ Շատ դեպքերում այն կազմակերպությունները, որոնք չեն կարողանում ձևավորել արտաբյուջե, աշխատավարձերի ֆոնդերում ունենում են խնդիրներ։ Քաղաքապետի ֆինանսական գծով տեղակալի հետ քննարկման արդյունքում որոշում ենք կայացրել՝ լրացուցիչ ֆինանսավորում հատկացնել այդ կազմակերպություններին»,- նշեց Վիրաբյանը։

Նա ընդգծեց, որ թատրոնները կարող են գործել միայն ներկայացումների փորձեր անելու համար, այն էլ մինչև 10 մարդու ներգրավվածությամբ և պահպանելով արտակարգ դրության բոլոր կանոնները։

Անդրադառնալով համայնքի ենթակայության տակ գտնվող մեկ այլ կազմակերպության՝ Երևանի կենդանաբանական այգուն, Վիրաբյանը նշեց, որ այն մայիսի 18-ից գործում է՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։

«Մենք այժմ քննարկում ենք գրադարանների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների և այլ կազմակերպությունների գործունեության հարցը, մշակվում են նորմերը»,- ասաց Վիրաբյանը։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից, ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը, ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին