ՀՀ ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը սեպտեմբերին պատրաստ կլինի ներկայացնել հանրությանը հուզող կարևոր դրվագներ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Այս պահին շարունակում է մնալ մեկ կարևոր անձնավորության խնդիրը, որը մինչև հունիսի 4-ը ժամանակ ունի՝ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու: Նա գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն է»,-ասաց Քոչարյանն ու նշեց՝ Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանին երկրորդ անգամ հրավիրելը նաև կապված է Յուրի Խաչատուրովի չգալու հետ:






