Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

ՀՀ զինված ուժերում 148 մարտական դիրք ապահովվել է էլեկտրական հոսանքով, 235-ը՝ մշտական ջրով

Հայաստանի Հանրապետությունում առաջնագծում տեղադրվել է 23 նոր մարտական կրակային դիրք, ինչպես նաև արևային էներգիայով սնուցվող 330 վահանակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց առցանց մամուլի ասուլիսի ժամանակ՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»։

«Զինված ուժերը համալրվել են 1343 նոր ավտոմոբիլային տեխնիկայով և 33 միավոր ինժեներական տեխնիկայով, շարունակվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների պայմանագրայիններով փոխարինման գործընթացը, և պայմանագրային զինծառայողների թիվն աճել է 4.1 %-ով։ Սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման սարք, ջերմատեսիլ, ցերեկային և համակցված տեսախցիկ։ Արդյունաբերական էլեկտրական հոսանքով ապահովվել է 148 մարտական դիրք, իսկ մշտական ջրով՝ 235 դիրք։ Դիրքերում զինվորներին տրամադրվում է նաև շշալցված ջուր, ինչը անվտանգային մի շարք հարցեր լուծելուց զատ նաև որակական առաջընթաց է։ Սննդի մատակարարման նոր ծառայությունից օգտվում են ժամկետային զինծառայողների 80%-ը, նախատեսվում է մինչև տարեվերջ նշված ծրագրում ներառել զինված ուժերի բոլոր զորամասերը և մարտական դիրքերը»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ ԶՈւ-ում ինժեներական աշխատանքներ կատարելու համար իրականացվել են աննախադեպ ծավալի գնումներ։

Նրա խոսքով՝ զինծառայողների արձակուրդ գնալու տրանսպորտային փոխհատուցման չափերն ավելացել են։ Պայմանագրային և սպայական կազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունները ևս իրականացվելու են ամբողջությամբ պետության հաշվին։

Փաշինյանը հայտնեց, որ զինծառայողին բնակարան վարձակալելու դիմաց փոխհատուցումը կտրվի զորամասի հրամանատարի հրամանով։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին