Երեքշաբթի, 03. 02. 2026

spot_img

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը կհանվի մայիսի 22-ից հետո

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտնել է, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրում մտցված արտակարգ դրության ռեժիմը, որն ավարտվում է մայիսի 22-ին, չի երկարաձգվի:

Արմենպրես»ի հաղորդմամբ,այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք որոշում ենք կայացրել, որ չենք դիմի նախագահին և խորհրդարանին՝ արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգելու խնդրանքով»,-կառավարության նիստում հայտնել է վարչապետը: Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ բոլոր սահմանափակումները կհանվեն:

Վրաստանում գործող արտակարգ դրության ռեժիմի ժամկետը մինչև մայիսի 22-ն է: Երկրում վարակի բռնկումից ի վեր արտակարգ դրության ռեժիմի ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 671 է, ավելի քան կեսն ապաքինվել է, 12 մարդ՝ մահացել:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին