Երկուշաբթի, 09. 03. 2026

spot_img

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզները կսկսեն աշխատել մայիսի 20-ից

Երևանի քաղաքապետարանը պարետատան հետ քննարկումների արդյունքում որոշել է մանկապարտեզների աշխատանքները սկսել մայիսի 20-ից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Հարգելի քաղաքացիներ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տարածքների ախտահանման մեծածավալ աշխատանքները (305.000քմ), ինչպես նաև պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման նպատակով անհրաժեշտ պարագաների գնման ծավալները՝ պարետատան հետ քննարկումների արդյունքում որոշվել է մանկապարտեզների աշխատանքները սկսել մայիսի 20-ից։ Տարվող աշխատանքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- գրել է Կարապետյանը։

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին