Երեքշաբթի, 03. 02. 2026

spot_img

Ավստրիան պլանավորում է կինոթատրոնները բացել հուլիսի 1-ից

Ավստրիայում կինոթատրոնների բացումը պլանավորվում  է հուլիսի 1-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը: Նրա խոսքով, մայիսի 29-ից կթույլատրվեն մշակութային միջոցառումներն առավելագույնը 100 հոգու, հուլիսի 1-ից՝ 250 հոգու մասնակցությամբ:

Միջոցառումները պետք է անցկացվեն մի շարք պահանջներ ապահովելու դեպքում՝ պաշտպանիչ դիմակների կրում, նվազագույն մեկ մետր սոցիալական հեռավորության պահպանում: Նախարարը տեղեկացրել է, որ օգոստոսի 1-ին արդեն կարող են միջոցառումներ անցկացնել մինչև 500 հոգու մասնակցությամբ, կրկին անվտանգության կանոնները պահելով:

Ավստրիան ապրիլի 14-ից սկսել է մեղմել սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսի պատճառով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին