Կիրակի, 08. 03. 2026

spot_img

ԱՀ ԿԸՀ-ն Արայիկ Հարությունյանին տրամադրել է Արցախի Հանրապետության նախագահի վկայական

Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 15-ին որոշում է կայացրել 2020 թվականի ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության նախագահ ընտրված Արայիկ Վլադիմիրի Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի վկայական տրամադրելու մասին:

«Արմենպրես»ն այս մասին տեղեկացավ ԱՀ ԿԸՀ-ի կայքէջից։

«Ընտրված Հանրապետության նախագահին վկայականն առձեռն հանձնելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պլանավորված ավանդական հանդիսավոր արարողությունը տեղի չի ունեցել` պայմանավորված Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով գործող արտակարգ իրավիճակից բխող սահմանված  կարգի պահպանման անհրաժեշտությամբ: 

Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը շնորհավորում է Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Վլադիմիրի Հարությունյանին և մաղթում բեղմնավոր գործունեություն ու հաջողություններ»,- նշված է հաղորդագրության մեջ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին