Կիրակի, 15. 03. 2026

spot_img

Միքայել Մելքումյանն առաջարկում է խոցելի ոլորտների տնտեսավարողներին տրամադրել հարկային արձակուրդ

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կառավարությանն առաջարկում է կորոնավիրուսի արդյունքում խոցելի դարձած ոլորտներների տնտեսավարողներին տրամադրել հարկային արձակուրդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Մելքումյանն այս մասին ասաց ԱԺ-ում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցի քննարկմանը:

«Վերջերս լսեցի մի ոլորտի լրջագույն մասնագետի ելույթ, այդ ոլորտում շրջանառությունը 40 տոկոսով իջել է: Մենք այս պարագայում չունենք այլընտրանք, քան գնալ հարկային արձակուրդների, գոնե այն ոլորտների, որոնք խոցված են»,-ասաց նա ու նշեց՝ այդ ոլորտներից են, օրինակ, զբոսաշրջությունը, հյուրանոցային տնտեսությունը:

Նա նշեց, որ պետք է գնահատում իրականացնել: Պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ որոշ բիզնեսներ կարող են փակվել:

Կառավարությունը մայիսի 14-ի նիստում որշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին