Շաբաթ, 14. 03. 2026

spot_img

Հանրային բաց վայրերում դրվելու է ոչ թե դիմակների կրման, այլ առկայության պահանջ

Հայաստանում հանրային բաց վայրերում պահանջ կդրվի դիմակների ոչ թե կրման, այլ առկայության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ հատուկ նիստում պատասխանելով  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի հարցին:

«Արդեն իսկ հնչած տարբեր կարծիքներից, կարծում եմ, որ խնդիրը այլ ձևակերպում ստացավ: Եվ փաստացի, ոնց որ թե այլ լուծման ենք գնում: Այսինքն, ոչ թե հանրային բաց վայրերում պահանջ կդրվի դիմակների կրման, այլ առկայության»,-ասաց Ավինյանը:

Պարետը նկատեց՝ պահանջը մայիսի 18-ից դնելու պատգամավորի առաջարկը խելամիտ է, և հենց այդպես էլ կարվի:

Հանրային տրանսպորտում դիմակ դնելու պահանջը կգործի մայիսի 18-ից:

Կառավարությունը մայիսի 14-ի նիստում որշում է կայացրել ՀՀում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին