Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվին կատարվել է ավելի քան 1 մլրդ դրամ ավելի փոխանցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նիստում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ հատուկ նիստում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հարցին:
«Մոտ 1 մլրդ դրամից անցել են այդ գումարների փոխանցումները: Որոշ չափով այդ ֆոնդին քիչ ենք անդրադառնում, որովհետև փոխանցումներն էլ արդեն իսկ քիչ են: Եվ կարծում եմ, որ այդ ուղղությամբ աշխատանք ունենք անելու: Ինչ վերաբերում է հաշվետվություններին, մենք պարբերաբար հրապարակում ենք տարատեսակ միջոցառումներով իրականացվող քայլերը, դրանց ֆինանսական ծախսերը: Դրանք հիմնականում առողջապահական համակարգին են ուղղվել: Այդ ամբողջ գումարը որևէ այլ ուղղությամբ չի ուղղվել, անգամ սոցիալական հարցերին այդ գումարներից չենք տրամադրել»,-ասաց Ավինյանը:
Նրա խոսքով՝ վերջին ընդունված որոշմամբ՝ երեկ հավելյալ մեկ մլրդ դրամ ևս փոխանցվել է Առողջապահության նախարարությանը՝ ընթացիկ կարողությունները և կարիքները սպասարկելու համար:
Հայաստանը նախատեսում է մայիսի 18-ից ամբողջությամբ գործարկել հանրային տրանսպորտը: Մայիսի 25-ին դիմակների կրումը պարտադիր կլինի ոչ միայն հանրային փակ, այլ նաև հանրային փակ տարածքներում:
Կառավարությունը մայիսի 14-ի նիստում որշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:






