Կիրակի, 15. 03. 2026

spot_img

Արտակարգ դրության ռեժիմը մեկ ամսով երկարաձգվեց

Կառավարությունը մեկ ամսով երկարաձգեց արտակարգ դրության ռեժիմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ կառավարությունը որշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: 

Բադասյանի խոսքով՝ որոշմամբ հստակեցվում է մեկուսացման և  հարկադիր հոսպիտալացման կարգը, այն կիրառող մարմինների շրջանակը: «Ընդ որում, հատուկ շեշտվել է, որ անձնական ազատության իրավունքը սահմանափակող ակտերը կարող են վիճարկվել վարչական կամ դատական կարգով»,- ասաց նա:

Նախարարը հավելեց, որ որոշակիորեն մեղմվել են սահմանափակումները քրեակատարողական հիմնարկներում, մասնավորապես, թույլ են տալու, որպեսզի շաբաթը մեկ անձի կողմից հանձնուք հանձնելու հնարավորություն ընձեռվի դատապարտյալներին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին