Շաբաթ, 14. 03. 2026

spot_img

Կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին արդեն փոխանցվել է ավելի քան 1 մլրդ դրամ

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվին կատարվել է ավելի քան 1 մլրդ դրամ ավելի փոխանցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին նիստում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ հատուկ նիստում պատասխանելով  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հարցին:  

«Մոտ 1 մլրդ դրամից անցել են այդ գումարների փոխանցումները: Որոշ չափով այդ ֆոնդին քիչ ենք անդրադառնում, որովհետև փոխանցումներն էլ արդեն իսկ քիչ են: Եվ  կարծում եմ, որ այդ ուղղությամբ աշխատանք ունենք անելու: Ինչ վերաբերում է հաշվետվություններին, մենք պարբերաբար հրապարակում ենք տարատեսակ միջոցառումներով իրականացվող քայլերը, դրանց ֆինանսական ծախսերը: Դրանք հիմնականում առողջապահական համակարգին են ուղղվել: Այդ ամբողջ գումարը որևէ այլ ուղղությամբ չի ուղղվել, անգամ սոցիալական հարցերին այդ գումարներից չենք տրամադրել»,-ասաց Ավինյանը:

Նրա խոսքով՝ վերջին ընդունված որոշմամբ՝ երեկ հավելյալ մեկ մլրդ դրամ ևս փոխանցվել է Առողջապահության նախարարությանը՝ ընթացիկ կարողությունները և կարիքները սպասարկելու համար:

Հայաստանը նախատեսում է մայիսի 18-ից ամբողջությամբ գործարկել հանրային տրանսպորտը: Մայիսի 25-ին դիմակների կրումը պարտադիր կլինի ոչ միայն հանրային փակ, այլ նաև հանրային փակ տարածքներում:

Կառավարությունը մայիսի 14-ի նիստում որշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին