Շաբաթ, 07. 03. 2026

spot_img

Եթե հիվանդության դեպքերը այս տեմպով ավելանան, մենք նորից ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում խստիվ հետևել կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու հակահամաճարակային կանոններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում:

«Ես այսօր փողոցում տեսնում եմ իրար ձեռքով բարևող մարդկանց, իրար շատ մոտ կանգնած զրուցող մարդկանց, սա շատ մեծ խնդիր է, և մենք կարող ենք լուրջ ճգնաժամի առաջ կանգնել: Քանի որ կորոնավիրուսը նվազագույնը մեկ տարի մեր կողքին է լինելու, պետք է սովորենք ապրել զուգահեռ: Բայց դա չի նշանակում՝ առանց կաշկանդվածության ճգնաժամ ստեղծել: Կոչ եմ անում խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին: Դրանցից երեքը լիարժեք հնարավորություն են ստեղծում չվարակվելու և չվարակելու՝ սոցիալական հեռավարության պահպանում, չախտահանված ձեռքերով դեմքին չդիպչելը, չմաքրված սպասքից չօգտվելը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ամեն օր Հայաստանում արձանագրվում են կորոնավիրուսով վարակման հարյուրից ավելի նոր դեպքեր, եթե այդ տեմպը շարունակվի, դա կարող է նոր սահմանափակումների գնալու պատճառ դառնալ:

Հայաստանում մարտի 16-ից հայտարարված է արտակարգ դրություն, որը երկարաձգվել է մինչև մայիսի 14-ը ժամը 17:00-ն:

 
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին