Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

ՀՔԾ-ն նյութեր է նախապատատրաստում ԱԺ-ում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ

Հատուկ քննչական ծառայությունը ստացել է Դատախազության կողմից ուղարկված՝ Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի տեսանյութը և ԶԼՄ-ների հրապարակումները։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ 

«Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- ասաց Օհանջանյանը։

 

Դատախազությունն Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի տեսանյութը և ԶԼՄ-ների հրապարակումները ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախաատրաստելու համար:  

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածները վերաբերում են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգին և հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումներին:

Խորհրդարանի նիստերի դահլիճում մայիսի 8-ին տեղի էր ունեցել միջադեպ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև բանավեճը վերածվել էր ծեծկռտուքի: Նիստը ընդմիջվել էր: Նիստում քննարկվում էր կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման և արդյունքների մասին զեկույցը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին