Շաբաթ, 07. 03. 2026

spot_img

Էդմոն Մարուքյանի եղբայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբայր Էդգար Մարուքյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի դեմ: Այս մասին Էդգար Մարուքյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Տեղեկացնում եմ, որ այսօր դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում ընդդեմ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ վերջինիս կողմից հնչեցված ուղղակի և անուղղակի սպառնալիքների կապակցությամբ»,- գրել է Մարուքյանը:

 

Հանցագործության մասին հաղորդումը մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի և դրան հաջորդած որոշ իրադարձությունների վերաբերյալ է:

Գլխավոր դատախազությունից «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին, որ իրենք դեռևս չեն ստացել հանցագործության մասին հաղորդումը:

Ազգային ժողովի նիստերի դահլիճում մայիսի 8-ին կառավարության ծրագրի կատարման ադյունքների մասին զեկույցի քննարկմանը ծեծկռտուքի միջադեպ էր տեղի ունեցել Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի միջևմիջամտել էին մյուս պատգմավորներըՆիստը ընդմիջվել էրԴրանից հետո թե իշխանությանթե ընդդիմության կողմից թեմայի վերաբերյալ հնչել էին ելույթներ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ելույթումմասնավորապեսնշել էրոր միջադեպը պետք է ստանա քաղաքական գնահատական և ունենա քաղաքական հետևանքներայնուհետև խմբակցությունը ողջ կազմով լքել էր նիստերի դահլիճըԻշխանության ներկայացուցիչները միջադեպը որակել էին ընդդիմության կողմից սադրանք՝ միևնույն ժամանակ դատապարտելով բռնության ցանկացած դրսևորումՎարչապետ Նիկոլ Փաշինյանը այն ևս որակել էր որպես սադրանքսակայն որին տրվելու համար դատապարտել էր նաև իր քաղաքական թիմին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին