Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Սասուն Միքայելյանը հայտնեց, թե որ դեպքում վայր կդնի մանդատը

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտնեց, որ մանդատը վայր կդնի այն դեպքում, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս վճռի դա անել: «Արմենպրես»ի  հաղորդմամբ՝ Միքայելյանն այս մասին ասաց ԱԺ մայիսի 11-ի նիստում իր ելույթում:

Միքայլելյանի կարծիքով՝ այն, ինչ կատարվել է դահլիճում, կատարվել է Մարուքյանի մեղքով:  Նա կարծում է, որ կարող են իրենք երկուսով մանդատները վայր դնել: «Իսկ կուսակցությունները շարունակեն իրենց գործը»,-ասաց պատգամավորը, ըստ էության շեշտելով, որ եթե Մարուքյանը մանդատը վայր դնի, ինքն էլ կդնի:

 

Նա ակնկալում է նաև, որ Էդմոն Մարուքյանի եղբայրը ներողություն կխնդրի՝ իր մոր հասցեին սոցիալական ցանցի էջում հրապարակային գրառմամբ արված վիրավորական արտահատության համար: Միքայելյանը ասաց՝ չի հակադարձի նույն բառերով՝ նշելով, որ Մարուքյանների մայրն իր համար սուրբ է: «Այդ տղան հրապարակային իմ մոր մասին բան է գրել: Լավագույն տարբերակը կլինի ներողություն խնդրելը»,-նշեց նա:

Միքայելյանն առաջարկեց նաև, որ Էդմոն Մարուքյանն էլ նույն կերպ ներողություն խնդրի ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից:

Ազգային ժողովի նիստերի դահլիճում մայիսի 8-ին կառավարության ծրագրի կատարման ադյունքների մասին զեկույցի քննարկմանը ծեծկռտուքի միջադեպ էր տեղի ունեցել Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի միջև, միջամտել էին մյուս պատգմավորները: Նիստը ընդմիջվել էր: Դրանից հետո երկու թե իշխանության, թե ընդդիմության կողմից թեմայի վերաբերյալ հնչել էին ելույթներ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մասնավորապես իր ելույթում նշել էր, որ միջադեպը պետք է ստնանա քաղաքական գնահատական և ունենա քաղաքական հետևանքներ, այնուհետև խմբակցությունը ողջ կազմով լքել էր նիստերի դահլիճը: Իշխանության ներկայացուցիչները միջադեպը որակել էին ընդդիմության կողմից սադրանք՝ միևնույն ժամանակ դատապարտելով բռնության ցանկացած դրսևորում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն ևս որակել էր որպես սադրանք, սակայն որին տրվելու համար դատապարտել էր նաև իր քաղաքական թիմին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին