ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը չասաց, թե 2018 թ. ապրիլի 22-ին ինչ է խոսել այն ժամանակ թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս հարցին Կարապետյանն անդրադարձավ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Պարոն Փաշինյանի հետ պայմանավորվածությունը մեր ներքին պայմանավորվածությունն է»,- ասաց Կարապետյանը:
Կարեն Կարապետյանը նշեց, որ այդ պայմանավորվածությունը Նիկոլ Փաշինյանը չի խախտել:






