Երեքշաբթի, 03. 02. 2026

spot_img

Զորավարժությունների ժամանակ Իրանը սխալմամբ խոցել է իր ռազմանավը. կա զոհ

Իրանի «Ջամարան» ռազմածովային ականակիր նավը զորավարժությունների ժամանակ սխալմամբ կրակել է իր նավի ուղղությամբ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել Իրանի «Թասնիմ» լրատվական գործակալության քաղաքական բաժնի ղեկավար Մահդի Բահտիարին: Նրա տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Օմանի ծոցում: Ռազմանավից արձակված հրթիռով խոցվել է «Konarak» նավը: 

Իրանական «IRNA» գործակալությունը հայտնում է, որ ներկայում 12 մարդ հոսպիտալացված է: Նշվում է, որ դեպքից անմիջապես հետո այնտեղ են ուղևորվել շտապօգնության 10 մեքենաներ՝ տուժանծներին բուժհաստատություններ տեղափոխելու համար: Սկզբում հոսպիտալացվել է 16 մարդ, ռազմածովային անձնակազմից մեկը մահացել է, 3-ն արդեն դուրս են գրվել: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, դեպքի պատճառները պարզելու համար կատարվում է նախաքննություն: Պաշտոնական կառույցներն այլ մանրամասներ չեն հաղորդում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին