Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

ՊԲ զորամասերից մեկի զինծառայողները նոր բնակարանների վկայագրեր են ստացել

Մայիսյան Եռատոնի կապակցությամբ բանակի հրամանատարության կողմից գեղեցիկ անակնկալի են արժանացել հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողները: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, բանակի հրամանատարի կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման գծով տեղակալն ու միավորման հրամանատարը մայիսի 10-ին վերջիններիս են հանձնել նոր բնակարանների վկայագրերը:

Նախքան բնակարանամուտը՝ միջոցառման մասնակիցները, սահմանափակ կազմով, հարգանքի տուրք են մատուցել գետավանցի զոհված ազատամարտիկների հիշատակին:

Նշվում է, որ բնակարանային շինարարության ծրագիրը այս հատվածում կկրի շարունակական բնույթ և էական խթան կհանդիսանա ծառայության որակական ցուցանիշների բարելավման առումով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին