Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է մի խումբ ազատամարտիկների

Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 11-ին հյուրընկալել է մի խումբ ազատամարտիկների: Արցախյան պատերազմի մասնակիցներ Լեռնիկ Մաթևոսյանը, Հակոբ Աղաջանյանը և Հրաչ Աբրահամյանը Հանրապետության նախագահին էին հանդիպել և կարճատև զրույց էին ունեցել օրեր առաջ՝ Եռաբլուր պանթեոնում՝ Շուշիի ազատագրման օրը, երբ նախագահ Սարգսյանը հարգանքի տուրք էր մատուցում հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:

Նախագահը նրանց առաջարկել էր զրույցը շարունակել իր նստավայրում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայիսի 11-ի հանդիպմանն ազատամարտիկները նախագահին են ներկայացրել իրենց անցած ճանապարհը, անդրադարձել ներկայիս խնդիրներին: Նրանք միեւնույն ժամանակ կարևորել են ուշադրությունն ու հոգատարությունը ինչպես ազատամարտիկների, այլև՝ ընդհանրապես պատերազմի վետերանների հանդեպ:

Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է ազատամարտիկների առողջական և սոցիալական վիճակով: Նա բարձր է գնահատել արցախյան ազատամարտին մասնակցած բոլոր կամավորների ու զինվորականների ներդրումը: Շնորհակալություն հայտնելով ազատամարտիկներին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Առաջին հերթին շնորհակալ եմ ձեր սրտի ծառայության համար, որովհետև դուք պատերազմ եք մեկնել ձեր սրտի թելադրանքով»: Նախագահն ասել է, որ հաղթանակը մեր միասնական ջանքերի արդյունք է, և բոլոր ազատամարտիկները պետք է լինեն ոչ միայն պետության, այլև համընդհանուր՝ բոլորիս ուշադրության ներքո: «Պետությունը պետք է հպարտ լինի իր զինվորով ու ազատամարտիկով, և դուք էլ հպարտ լինեք, որ այս երկրի քաղաքացին եք»,– ասել է նախագահ Սարգսյանն, ընդգծելով, որ կամավորականի, զինվորականի հանդեպ վերաբերմունքը բոլոր առումներով՝ նյութականից մինչև բարոյական, պետք է լինի առանձնահատուկ:

Ազատամարտիկները շեշտել են, որ, անկախ խնդիրներից, իրենց շարունակում են համարել հայրենիքի զինվորը և անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի պատրաստ են մասնակից դառնալ նրա անվտանգությունը պաշտպանելուն:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին