Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Անկախություն ձեռք բերելը եղավ մեր առաջին մեծ հաղթանակը. Տիգրան Մանսուրյան

Սիրված կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, շնորհավորելով հայ ժողովրդին հաղթանակների կապակցությամբ, նշում է, որ անկախություն ձեռք բերելը հայ ժողովրդի առաջին մեծ հաղթանակը եղավ:

«Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում նա շեշտեց, որ բոլորս գիտենք՝ անկախությունն է ծնում ուժ: «Պետականաստեղծ առաջին քայլերը մեր ժողովրդի կյանքում մեջտեղ բերին համահավաք կամքն ու ոգեկանությունը, ինչը և երկնեց Արցախի անկախությունը: Այս է, որ մայիսի 9-ը մեզ համար դարձնում է տոնական օր: Ի սրտե շնորհավորում եմ մեր հաղթանակած բանակի բոլոր ռազմիկներին, Շուշին ազատագրած բոլոր հայորդիներին: Եվ թող մենք բոլորով արժանի լինենք մեր փառավոր հաղթանակին և այս տոնական օրվան»,-ընդգծեց մաեստրոն:

 

28 տարի առաջ մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց հրաշագեղ Շուշին: Շուշիի ազատագրումն էլ բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: «Հարսանիք լեռներում» օպերացիայի արտասովոր անվանումը գալիս է նրանից, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը անիրագործելի էր համարում Կոմանդոսի և Սամվել Բաբայանի ներկայացրած Շուշիի ազատագրման մարտական պլանը, կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելը դեռ վաղ է ու պետք է դրան լավ պատրաստվել: Նրանք որոշել էին` Շուշին գրավելուց հետո լեռներում Վազգեն Սարգսյանի հարսանիքը կազմակերպել. այդպես էլ օպերացիան ստացել է «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումը:

Ազատագրական գործողություններն իրականացվել են 4 ուղղությամբ միաժամանակյա հարձակումներով: Մայիսի  8-ի գիշերը` ժամը 2.30-ին` Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո, հայկական զորքը մտնում է Շուշի, և մայիսյան հերթական լուսաբացին բերդաքաղաքի Սբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայոց հաղթական եռագույնը: Այն նորանկախ Հայաստանի պատմության ամենափառավոր էջերից է:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին