Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը հայտարարություն է տարածել Եվրոպայի օրվա առիթով

 Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունները համատեղ հայտարարություն են տարածել Եվրոպայի օրվա առիթով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունը․

«Մայիսի 9-ը Եվրոպայի օրն է․այս տարի լրանում է պատմական նշանակություն ունեցող «Շումանի Հռչակագրի» 70-ամյակը։ 1950 թվականին Փարիզում Ռոբերտ Շումանն` այդ տարիներին Ֆրանսիայի արտգործնախարարն, իր ելույթում առաջարկել է Եվրոպայի քաղաքական համագործակցության մի նոր բանաձև, որի նպատակը Եվրոպայի ազգերի միջև պատերազմի գաղափարի բացառումն էր՝ հիմնարար արժեքների և սկզբունքների հենքի վրա եվրոպական ինտեգրման գործընթացը կառուցելու և ռեսուրսները համախմբելու միջոցով։  Եվրոպայի պատմության մեծագույն ողբերգության՝  Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 75-ամյակի տարեդարձի կապակցությամբ, մենք հարգանքի տուրք ենք տալիս միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակին և նշում ենք խաղաղության, հաշտեցման, միասնության, համերաշխության և համագործակցության տոնը, որոնք  խարսխված են Եվրոպական միության հիմնարար արժեքների վրա։ «ՔՈՎԻԴ-19» ճգնաժամի ժամանակաշրջանում միավորված լինելը, օգնության ձեռք մեկնելը և Հայաստանի մեր գործընկերներին աջակցելը ծայրաստիճան կարևոր է։ Ապագայի վրա կենտրոնացումը և մարդկանց կյանքի բարելավման ձգտումը  մեր ընդլայնվող և ամրապնդվող հարաբերությունների ուղենիշն է։ Այս մարտահրավերներով հագեցած ժամանակաշրջանում մեր  ընդլայնված գործընկերությունն անցնում է փորձություն՝  ապացուցելով իր ամրությունը և ապագա ներուժը ուղղված դիմակայությանը և արդիականցմանը»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին