Մայիսի 9-ի տոնակատարությունների շրջանակում պարգևների, կոչումների շնորհում չի նախատեսվում:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
«Մենք գիտենք, որ հիմնականում նման տոներին են տրվել պետական պարգևներն ու կոչումները, սակայն հանձնաժողովների հետ կապված սահմանափակումները և պարետատան ցուցումները պահպանելու տեսակետից որոշ խնդիրներ կան, բայց մենք առջևում ունենք մի շարք առիթներ, որոնց շրջանակում կարող ենք այդ հարցին լուծում, կարգավորում տալ»,-նշեց Արա Խզմալյանը և հավելեց, որ հարցն օրակարգում է: Շուտով կհայտնեն մանրամասները:
Հայ ժողովրդի համար մայիսի 9-ը եռատոն է: Մենք նշում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:
Եռատոնի կապակցությամբ Հայաստանում մի շարք պաշտոնական միջոցառումներ կիրականացվեն:






