Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Ազգային ժողովում․ Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

ԱԺ-ում  ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ իրավիճակը թեժացավ եւ ձեռքի դրվեցին բռունցքները:

«Երբ ամբիոնից սրիկա կամ նման բառեր եք օգտագործում, դա լարվածություն է առաջացնում»,-ասաց Մարուքյանը՝ դիմելով «Իմ քայլի» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին: Տեղից «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը սկսեց բղավել, որը չէր լսվում: Փոխարենը լսվում էր Մարուքյանը խոսքը. «Պարոն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար: Ի՞նչը կցխես»,-ասաց նա ու իջավ ամբիոնից: Նրան մոեցավ Սասուն Միքայելյանն ու բռունցքներով սկսեց հարվածել: Մարուքյանը պատասխանեց, որից հետո մեծ ծեծկռտուք սկսվեց, գրում է News.am-ը։

Պատգամավորներն դուրս եկան իրենց տեղից եւ չէր հասկացվում, թե ով էր եկել բաժանելու, ով՝ հարվածելու:
Հրմշտոցի մեջտեղում էին նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նրանք փորձում էին հանդարտեցնել իրավիճակը:

Քիչ անց Արարատ Միրզոյանը վերադարձավ իր տեղը եւ բոլորին կոչ արեց զբաղեցնել իրենց տեղերը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին