ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը շնորհավորեց բոլոր ազատամարտիկներին Արցախյան պատերազմի ժամանակ իրականացված գորոծողություններից մեկի՝ Շուշիի ազատագրման օրվա առթիվ։
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Բալայանն այս մասին ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։
«Շուշիի ազատագրման օրը հայոց պատմության ամենափառահեղ էջերից է։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մեր այն հայորդիներին, նվիրյալներին, որոնք այդ օրն իրականություն դարձրին։ Առաջին հերթին շնորհավորում եմ մեր բոլոր ազատամարտիկներին, ովքեր այդ օրը կյանքի կամ առողջության գնով կարողացան այդ հաղթանակը պարգևել ամբողջ հայ ազգին»,- նշեց Բալայանը։
Արցախյան պատերազմի մաս կազմող ռազմական այս գործողությունը տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 8-9-ը Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում և բնակավայրի մատույցներում և իրականացվել է հայկական զինված ուժերի, այդ թվում՝ կամավորական ջոկատների կողմից:
2020 թվականին նշվում է Շուշիի ազատագրման 28-ամյակը։






