Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Անվտանգության կանոններից ելնելով՝ եռատոնին նվիրված միջոցառումներին պարգևատրումներ չեն լինի

Մայիսի 9-ի տոնակատարությունների շրջանակում պարգևների, կոչումների շնորհում չի նախատեսվում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Մենք գիտենք, որ հիմնականում նման տոներին են տրվել պետական պարգևներն ու կոչումները, սակայն  հանձնաժողովների հետ կապված սահմանափակումները և պարետատան ցուցումները պահպանելու տեսակետից որոշ խնդիրներ կան, բայց մենք առջևում ունենք մի շարք առիթներ, որոնց շրջանակում կարող ենք այդ հարցին լուծում, կարգավորում տալ»,-նշեց Արա Խզմալյանը և հավելեց, որ հարցն օրակարգում է: Շուտով կհայտնեն մանրամասները:

Հայ ժողովրդի համար մայիսի 9-ը եռատոն էՄենք նշում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Եռատոնի կապակցությամբ Հայաստանում մի շարք պաշտոնական միջոցառումներ կիրականացվեն:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին